Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ կարող ես ներկայացնել գրավոր շարադրանքի կամ բանավոր խոսքի միջոցով։

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Առաջադրանքներ
1․ Ձեր կարծիքով ո՞վ է ավելի օգուտ տալիս ոսկին թե երկաթը։
Իհարկե երկաթը։

2․ Ո՞վ է ժանգոտում ոսկին թե երկաթը։
Երկաթը։

3․ Դուք երկաթ եք շատ օգտագործու՞մ թե ոսկի։
Ես հատկապես երկաթով։

4․ Դեզ ավելի շատ ո՞րն է դուր գալիս ոսկին թե երկաթը։ Գրեք ինչու է ձեզ դա ավելի շատ դուր գալիս։
Ինձ ամենից շատ դուր է գալիս երկաթը, որովհետև ես ունեմ երկաթյա հուլունքներ։

5․ Գրիր այս հեքիաթի իմաստը։
Պետք չէ թերագնահատել աղքատին։

6․ Ինչու՞ է ոսկին ավելի թանկ։
Որովհետև դժվար է ոսկի գտնելը։

7․ Գրիր այս բառերի բացատրությունը էլեկտրոնային բառարանի օգնությամբ։
ժրություն-ճարպկություն
գիտենալ-իմանալ
կարկատել-կարել
կույր-վատ տեսնող

8․ Քո կարծիքով ո՞վ էր ճիշտ ոսկին թե երկաթը։
Իմ կարծիքով ճիշտ էր երկաթը։

9․ Գտիր տեղեկություն երկաթի մասին։
Երկաթը արծաթափայլ, սպիտակ, պինդ մետաղ է, խտությունը 7,87 գ/սմ3 է, հալման ջերմաստիճանը՝ 1539 °C։ Շնորհիվ ատոմում առկա չզույգված շատ էլեկտրոնների՝ երկաթն ունի պարամագնիսական հատկություն.

10․ Գտիր տեղեկություն ոսկու մասին։

Ոսկի (լատին․ ՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1, К, L, M, N թաղանթները լրացված են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *