Ամանորյա ընթերցարան

Հանելուկներ

Կանաչ սիրուն թևվեր ունի,
Վրան լիքը զարդեր ունի,
Գլխին փայլող աստղ ունի։
Պատասխանը՝ ․․․

Մենք սպասում ենք անհամբեր,
Պապիկին այդ ալեհեր,
Նվերներ է նա բերում,
Մեզ հետ երգում ու պարում։
Պատասխանը՝ ․․․․


Շատ գեղեցիկ տոն է այսօր
Լույս ու զարդ է շուրջբոլոր,
Երբ որ սկսվի մի նոր օր,
Ասելու ենք՝ շնորհավոր։
Պատասխանը՝ ․․․


Սպիտակ փափուկ ձյունից ծնված
Երեք գնդակ իրար վրա դրված,
Քիթը գազար է, աչքը՝ ապակի,
Նամակատարն է Ձմեռ Պապիկի։
Պատասխանը՝ ․․․


Մեծ ու փոքր, տղա, աղջիկ,
Սիրում են տոնն այս գեղեցիկ,
Տոնածառ են միշտ զարդարում
Երգում, պարում, ուրախանում։
Պատասխանը՝ ․․․


Պապիկը այդ ալեհեր ուժեղ է շատ ու բարի,
Սահնակ նստած ողջ գիշեր ուրախ-զվարթ ժպիտով,
նվերներ է բաժանում մանուկներին աշխարհի։
Պատասխանը՝ ․․․


Ձմռան տոնին ցուրտ անտառից
Հյուր կգա մեզ ասեղով լի
Կանաչ հագած գեղեցկուհի
Ո՞ր ծառն է դա, ո՞վ կասի։
Պատասխանը՝ ․․․․․


Կանաչ եղևնին հենց տուն է մտնում
Երեխաները ուրախ մոտ վազում
Դրանց օգնությամբ սիրուն եղևնուն
Շքեղ տոնածառ են դարձնում։
Պատասխանը՝ ․․․


Ձմեռ պապի փոքրիկ թոռնիկ,
Սիրուն աղջիկ կարմրաթուշիկ,
Իսկ անունը այդ աղջկա
Գեղեցկուհի՝…
Պատասխանը՝ ․․․


Ամանորյա նկարներ

Երգեր

Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ , Նոր տարի, պարուրիր հույսերով,
Դու, Նոր տարի,
դու, Նոր տարի,
մեզ, Նոր տարի, մանկացրու և փոխիր,
մեր Նոր տարի, գալդ բարի,
մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

ՆՈՐ ՏԱՐԻ

Պայծառ ու վառ լոյսեր սիրուն
Դրսում ձմեր, ներսում գարուն
Նորից անհոգ խինդ ու ծիծաղ
Նորից երգեր, դեմքեր ուրախ։

Նոր տարի է նոր տարի
Ձյունանուշիկ իմ բարի
Էս գիշեր մեր տուն արի
Տոնածառը զարդարի
Երազներ երազանքներ ու ամէն ինչ
Հուշ դառան անցած գիշեր
Տարիներ գալիս եք դուք հեռուներից
Ու նորից գնում եք հեռուներ, հեռուներ։

Բաժակները լիքն են լի, առանց արբել ո՞նց կը լինի
Առանց ուրախ երգերի նոր տարին ո՞նց կը լինի
Միշտ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ, ձմեռ պապ
Ասես հարսանիք առանց հարս, առանց փեսա, առանց պար։

Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդյան, ավետիս,

Տյարն մերո և հայտնության, ավետիս:

Այսօր արևն արդարության, ավետիս,

Այսօր արևն արդարության, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայնան բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Տղա՛, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Աղջի, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

Ինչքան ուրախ է էս տարին,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Զար, զընգը

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա,

Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր` լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր` գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

Նոր տարի

Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, Նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ:

 Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Զարդարել ենք մենք եղևնին պայծառ,

Տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը՝ ձյուն, ձմեռ, իսկ ներսում՝ պայծառ,

Իսկ ներսում՝ անթիվ ծաղիկներ:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:

Թիկ-թակ, մանուկներ, մեծ շրջան բացեք,

Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

Զանգակներ ուրախ, զնգացեք:

Հյուր կգա շուտով Ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյունանուշն էլ երգը շուրթերին

Շուրջը կխմբի ժիր մանուկներին:


Դինգ – դոնգ

Դինգ – դոնգ, ձմռան երկնքում,

Դինգ – դոնգ, աստղերն են շողում,

Դինգ – դոնգ – դինգ, երկինքը աստղալից

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ – դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ – դոնգ, տուր մեզ երազանք,

Դինգ – դոնգ – դինգ, ի՜նչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն իր թևերին:

Տոնածառ ջան, տոնածառ

Տոնածառ ջան, տոնածառ

Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու պայծառ:

Կարմիր աստղ գագաթին,

Ծառի տակ՝ Ձմեռ պապին,

Էս ի՜նչ լավն էս, էս ի՜նչ լավն էս,

Չորս կողմը լույս ու պայծառ:

Փաթ, փաթ, փաթիլներ

Ամպը բացեց դուռը մեծ,

Փաթիլները թափվեցին,

Երգով, պարով, ծիծաղով

Ճյուղերին նստոտեցին:

Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ,
Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ։

Քամին եկավ պարելով,

Փաթիլին խուտուտ տվեց,

«Հա, հա, հա, հա» երգելով՝

Փաթիլներին թռցրեց:

Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ,
Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,

Մի մեծ բլուր կազմեցին,

Քամին սուլեց, պտտվեց,

«Փաթիլներով պար» բռնեց:

Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ,
Փաթ, փաթ, փաթիլներ,

Երգող, պարող փաթիլներ:

Համով, հոտով տոնածառ

Այ քեզ, այ քեզ տոնածառ,

Համով, հոտով տոնածառ,

Զարդարել ենք տոնածառ,

Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,

Տանձ ու խնձոր քացրանուշ,

Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ

Ու մի կոկոս անչափ լուռ:

Այ քեզ, այ քեզ տոնածառ,

Համով, հոտով տոնածառ,

Զարդարել ենք տոնածառ,

Քաղցրահամ ու շատ պայծառ:

Գաթա ու տորթ ենք բերել,

Փայլուն խաղող ենք շարել,

Երգեր հազար, հազար միրգ

Քեզ ականջօղ ենք արել:

 Այ քեզ, այ քեզ տոնածառ,

Համով, հոտով տոնածառ,

Զարդարել ենք տոնածառ,

Քաղցրահամ ու շատ պայծառ:

Մրգով, գաթով շա՜տ համեղ,

Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *